Մերիլին Մոնրոյի մասին նոր սկանդալային գրքում («Մերիլին. Իմ փոքրիկ գաղտնիքը) նրա հեղինակ Թոնի Ջերիսը պնդում է, որ 50-ականների Հոլիվուդի սեքս-խորհրդանիշը գայթակղել է իր երկրպագուհի Ջեյն Լոուրենսին, ով արդյունքում հիմնադրել է դերասանուհու ֆան-ակումբը: Այս մասին գրքի հեղինակին պատմել է անձամբ Մոնրոյի սիրուհին:
Ըստ գրքի, Ջեյնը Մերիլինին հանդիպել է, երբ 12 տարեկան էր: Աղջկա խորթ հայրը RKO ստուդիայի իրավական բաժնի ղեկավարն էր, որտեղ հաճախ էր այցելում դերասանուհին: Թեեւ Մերիլին Մոնրոն 14 տարով մեծ էր Ջեյնից, նրանց միջեւ շատ արագ բարեկամություն է հաստատվել: Մոնրոյին այնքան է դուր եկել աղջնակը, որ նրան հրավիրել է Լոս Անջելեսի իր առանձնատուն:
«Դա տեղի է ունեցել 1955 թվականին, երբ ես մի անգամ գիշերն այցելեցի Մերիլինին: Նա շամպայն էր խմում եւ շատ թուլացած տեսք ուներ: Հետո մենք խոսեցինք մեր հարաբերություններից եւ նա հանկարծակի համբուրեց ինձ: Սկզբում շրթունքներս, հետո իջավ ավելի ներքեւ: Այդ ընթացքում նա կրկնում էր, որ ալկոհոլն ու դեղահաբերն իրեն միշտ օգնում են անբռնազբոս լինել»,-պատմել է Ջեյնը:
Այնուհետեւ նա պատմել է իրենց հետ տեղի ունեցածի մանրամասները: «Երբ ես արթնացա, հասկացա, որ դարձել են մեծագույն դերասանուհու սիրուհին»,-ընդգծել է Ջեյնը, գրում է LifeNews-ը:




























