Անհայտ անձինք կրակ են բացել Տաջիկստանի Պամիրի մարզի Խորոգ քաղաք ուղեւորվող ոստիկանական ՕՄՕՆ-ի վրա: 4 հատուկջոկատայիններ վիրավորվել են եւ տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել ` հանրապետության ուժային կառույցներում իր աղբյուրը:

Որոշ տվյալներով, 20 մարդուց բաղկացած հատուկ նշանակության ջոկատը կրակի տակ է հայտնվել Ռուշանի շրջանում: ՆԳՆ պաշտոնատար անձանցից այս տեղեկությունը հաստատել չի հաջողվել: Ինքը` նախարար Ռամազան Ռահիմովը հուլիսի 22-ից այլ ուժային կառույցների ղեկավարների հետ գտնվում է Խորոգ քաղաքում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Խորոգում անկարգություններն սկսվել են այն բանից հետո, երբ հուլիսի 21-ին այստեղ սպանվել է Տաջիկստանի Ազգային անվտանգության կոմիտեի Լեռնային Բադահշանի վարչության ղեկավար, գեներալ Աբդուլլո Նազարովը:

Գեներալին սպանողներին բռնելու գործողության ընթացքում հատուկ ծառայությունների ու զինծառայողների աշխատակիցները լուրջ վնասներ են կրել: Գրոհայինների հետ փոխհրաձգության ընթացքում սպանվել է 9 զինծառայող, եւս 25-ը վիրավորվել են:

Գործողությանը մասնակցել են ՆԳՆ ստորաբաժանումները եւ անվտանգության ուժերը: