Համացանցում հայտնվել է այն լուսանկարը, որը որպես մշտական ֆոն է ծառայելու «Windows 8» օպերացիոն համակարգի վերջնական տարբերակի համար:
Կապույտ երկնքի ֆոնին երկու երիցուկների պատկերն առաջին անգամ հրապարակել է իսրայելական TechIT ռեսուրսը, իսկ The Verge բլոգը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաստատել է տեղեկությունը:
Ինչպես հաղորդում է «Լենտա.ռու»-ն, «Microsoft»-ը «Windows 8»-ի երեք նախնական վարկած է թողարկել: Սեպտեմբերյան Developer Preview –ի համար այն աբստրակտ նկար էր, փետրվարյան Consumer Preview-ի համար` ձկնիկի պատկեր, իսկ մայիսյան Release Preview –ի համար` կակաչների դաշտ:
Տիրաժավորման համար (RTM) «Windows 8»-ի տարբերակը կթողարկվի օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում: Վերջնական տարբերակն ի հայտ կգա այս տարվա հոկտեմբերի 26 –ին:




























