Հուլիսի 25-ին, Բեռլինում, 52 տարեկան հասակում մահացել է հայտնի գերմանացի դերասանուհի Սյուզան Լոթարը: Դերասանուհու մահվան մասին հայտնել է նրա ընտանիքի փաստաբանը: Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
Սյուզան Լոթարը ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 15-ին` դերասանի ընտանիքում: Դերասանական տաղանդը Լոթարի մոտ ի հայտ է եկել դեռեւս մանուկ հասակում, երբ նա հանդես է եկել մոր հետ Համբուրգի դրամատիկական թատրոնի բեմում:
Լայն էկրաններին Լոթարի դեբյուտը եղել է Մարգի Շրոտի «Երկաթե հանսը» (1983 թ) ֆիլմում: Այդ ֆիլմում իր դերի համար դերասանուհին German Film Awards մրցանակ է ստացել:
Լոթարին համաշխարհային ճանաչում բերեցին ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեկեի «Դաշնակահարուհին» եւ «Սպիտակ ժապավեն» ֆիլմերը:
Սյուզան լոթարը երկար տարիներ հանդես է եկել Համբուրգի գերմանական թատրոնի բեմում: «Շպիգել» ամսագիրը Լոթարին անվանել է «իր սերնդի լավագույն դերասանուհի»:




























