Ռուսաստանցի հայտնի շոումեն, հեռուստահաղորդավար Դմիտրի Նագիեւը մտադիր է կրկին ամուսնանալ։ Արտիստը նպատակ ունի ամուսնանալ իր որդու մոր հետ։ Նրանց որդին ծնվել է երկու տարի առաջ։ 

Նագիեւը, որպես հեռուստահաղորդավար հայտնի է իր անբռնազբոս վարքով, սակայն, երբեք չի առանձնացել անձնական կյանքի վերաբերյալ հայտարարություններ տարածելով։ Dni.ru-ի փոխանցմամբ` Նագիեւը չի հաստատել, եւ չի հերքել ամուսնության վերաբերյալ լուրերը։ 

Դմիտրին անձնական կյանքն ամեն կերպ քողարկած է պահում, հավանաբար նախորդ կնոջ հետ հարաբերությունների վերաբերյալ սկանդալի պատճառով; Նագիեւի նախկին կինը՝ Ալիսա Շերն ամուսնալուծությունից հետո գիրք է գրել «Ես Նագիեւի կինն եմ եղել» վերնագրով։ Գրքում Շերն ամենայն մանրամասնությամբ նկարագրել է ամուսնու հետ հարաբերությունները։ Այդ դեպքից հետո Նագիեւը խուսափում է լրագրողներից։