Հունական Crash ամսագիրը հուլիսյան համարում կոչ է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին դատապարտել հույների ցեղասպանության համար եւ պատկերել է նրան, որպես ահաբեկիչների համար նախատեսված Գուանտանամո բանտի բանտարկյալ։

Lenta.ru-ն Handelsblatt-ին հղումով տեղեկացնում է, որ ամսագիրը կանցլերին պատկերել է բանտի համազգեստով եւ ձեռնաշղթաներով։

Crash-ն առաջարկում է Մերկելին ուղարկել Հաագայի դատարան՝ մարդկության դեմ գործած ոճիրների համար։ Ամսագիրը բացի մերկելից, առաջարկում է մեղադրյալի աթոռին տեսնել նաեւ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեին, Եվրահանձնաժողովի գլխավոր հանձնակատար Ժոզե Մանուել Դուրան Բարոզոին եւ Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյին։ «Մերկելն ու նրա ընկերները չեն հավատում մարդու կյանքի արժեքին եւ անձնական արժանապատվությանը», «կանցլերը Հունսատանը վերածել է ժամանակակից կոնցլագերի», որտեղ «հույները, վերածվելով նոր հրեաների, բորոտների պես մերժված են եւ մեկուսացված»,- գրել է Crash-ը։