Ամերիկյան գիտնականներն առաջին քայլն են արել` Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) չեզոքացնելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է BBC Russian-ը, ՄԻԱՎ-ը տարիներով գտնվում է թաքնված վիճակում, ինչը բավականին դժվարացնում է դրա բուժումը:

Nature ամսագրի փոխանցմամբ, գիտնականները հայտարարել են, որ վիրուսը «սառեցված» վիճակից արհեստականորեն դուրս բերելու հնարավորություն են գտել` օգտագործելով քաղցկեղի դեմ դեղամիջոցներ: Ակտիվացված վիրուսը հետագայում փորձում են բուժել վիրուսները՝ ճնշող ավանդական դեղամիջոցներով:

Ութ դեպքում հաջողվել է ՄԻԱՎ վիրուսը ամբողջությամբ ոչնչացնել։ Սակայն հետազոտումն ավարտելու համար անհրաժեշտ է եւս մի քանի տարի:

Նշենք, որ աշխարհում կա ավելի քան 30 միլիոն ՄԻԱՎ-ով վարակակիր:

ՄԻԱՎ-ը հայտնաբերվել է 1983 թ.: Տարածվում է սեռական ճանապարհով եւ արյան փոխներարկման միջոցով: հայտնվելով մարդու օգանիզմու, երկար ժամանակ ոչ մի կերպ իրեն չի դրսեւորում` աստիճանաբար թոլացնեով մարդու իմունային համակարգը: Բուժման ենթակա չէ, հանգեցնում է մահվան: