Սիրիայի հետ սահմանակից Քիլիս նահանգում ապաստանած Սիրիացի փախստականները դեռեւս չպարզված պատճառներով որոշել են կրկին վերադառնալ Սիրիա:

Սիրիացի փախստականներն այնքան զզված են եղել Թուրքիայից, որ հաշվի չեն առել իրենց կյանքին վտանգ սպառնացող իրավիճակը եւ սահմանը հատել են ականապատ դաշտով:

Սիրիացիները հայրենիք են վերադարձել երեխաների հետ եւ իրերը շալակած:

Երբ թուրք լրագրողները սկսել են լուսանկարել ականապատ դաշտով սահմանը հատող սիրիացիներին, վերջիններս խիստ են արձագանքել: