Միկրոբլոգների Twitter ծառայությունը հուլիսի 26-ի երեկոյան չի գործել: Ինչպես հաղորդում է «Lenta.ru»-ն, համակարգի խափանումը տեղի է ունեցել երեւանյան ժամանակով ժամը 19:30-ին:
Հիմա արդեն ծառայությունը գործում է: Խափանման պատճառների մասին չի հաղորդվում, սակայն որոշ մասնագետների կարծիքով, պատճառը կարող է լինել Օլիմպիական խաղերի բացման հետ կապված «թվիթ»-ների կտրուկ ավելացումը: Մասնավորապես, վերջերս Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչի ժամանակ Twitter-ի օգտատերերը վայրկյանում ավելի քան 15 000 «թվիթ» էին ուղարկել, ինչը կայքի համար «մարզական» ռեկորդ էր դարձել:


























