Շուրջ երկու ամիս է, ինչ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում խմելու ջուր չկա: Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը:

«Դե, եթե հաշվի առնենք այս շոգ օրերը եւ քրեակատարողականում ժամանակավոր բնակվող կալանավորների թիվը, ապա պատկերը ակամայից պարզ է դառնում: Այս հարցով դիմեցինք քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից պատասխանեցին, որ «Փչացել էր ջրամղիչ շարժիչը, սակայն ինքնահոս ջուր կա, ոչ բոլոր տեղերն են ջրազրկված: Բայց դա մի քանի օրվա պատմություն է եղել, մասնագետ է հրավիրվել, որպեսզի սարքվի, եւ այդ խնդիրն արդեն վերացվել է»:
Դե ինչ լավ է, որ ազատազրկվածները գոնե չջրազրկվեցին»,- գրում է «Իրավունքը»: