Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհի Յանա Ժդանովան 15 օրով ձերբակալվել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի վրա ուկրաինական «Բորիսպիլ» օդանավակայանում հարձակում գործելու համար:

Ինչպես հայտարարել է FEMEN-ի փաստաբան Դենիս Օվչարովը, դատարանը հրաժարվել է Ժդանովայի գործողությունները մեկնաբանել որպես բողոքի ակցիա եւ դրանք որակել է որպես ցինիզմ, միայնակ խուլիգանություն, հայտնում է «Ինտերֆաքսը»: 

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին օդանավակայանում Ժդանովան մինչեւ գոտկատեղը մերկ ընդառաջ էր վազել պատրիարքին`բղավելով «Չքվիր այստեղից»:

Աղջիկը նեկայացել էր որպես  «Վեստիի» խարկովյան խմբագրության լրագրող: