Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի վերջերս չկայացած Մոսկվա մեկնելու պատմության հետ մեկ վարկած էլ է շրջանառվում: Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը:

«Համաձայն Գյումրիի մեր աղբյուրների, Ս. Ղուկասյանը վերջերս  ոստիկանության կողմից համարվում էր մի քանի շաբաթ առաջ Գյումրիում տեղի ունեցած դանակահաության հայտնի դեպքի հիմնական դերակատարը: Ուստի եւ գործի քննության ընթացքում նրան արգելվածէր բացակայել հանրապետությունից ու դա ֆիքսված էր սահմանային անցակետերում: Բայց ահա նուն աղբյուրները վստահեցնում են, ո  քննության ընթացքում հաստատվել է Ս. Ղուկասյանի ալիբին»: Այսինքն, որ նա այդ միջադեպի օրերին առհասարակ չի գտնվել Գյումրիում: Բնականաբար Ս. Ղուկասյանի կասկածյալ լինելու կարգավիճակը փոխվել է, դա ֆիքսվել է ոստիկանության բազայում, սակայն ԱԱԾ-ի տեղեկատվական ցանցում որեւէ փոփոխություն չի եղել: Հետեւաբար եւ օդանավակայանի անցագրային կետում ԱԱԾ-ի տեղեկատվական բազայով արգելվել է Ս. Ղուկասյանի հանրապետությունից դուրս գալը, եւ տվյալ կառույցը շտապել է հենց օդանավակայանից Ս. Ղուկասյանին ճամփել: Բայց խնդիրն այժմ կարգավորված է»,- գրում է «Իրավունքը»: