«Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր, Չեչնիայի արտաքին կապերի նախկին նախարար Շամսայիլ Սարալիեւն առաջարկել է ազգային քաղաքականության կարգավորման իր տարբերակը:
Նա առաջարկում է հրաժարվել լրատվամիջոցներում ազգային պատկանելության մատնանշումից: Ըստ նրա` դա միջազգային խնդիրներ է հրահրում եւ ոչ ճիշտ ստերեոտիպներ է ստեղծում մարդկանց գիտակցության մեջ: «Լրատվամիջոցներում ամեն օր կարելի է տեսնել` 2 չեչեններ սպանել են ռուսի, հայը հարձակվել է ռուսի վրա: Ինչու շեշտը դնել ազգության վրա: Դա միայն ազգամիջյան հակասություններ է հրահրում: Վատ ազգություն չկա» - կարծում է Սարայիլեւը:
Պատգամավորը մտադիր է համապատասխան օրինագիծը Պետդումա մտցնել աշնանը, հայտնում է «Իզվեստիան»:
Դեռեւս Հյուսիսկովկասյան դաշնային շրջանում (Դաղստան, Ինգուշեթիա, Չեչնիա, Հյուսիսային Օսիա, Կաբարդինո-Բալկարիա, Կարաչաեւո-Չերքեզիայի Հանրապետություն եւ Ստավրոպոլի երկրամաս) սոցցանցերի եւ հեռուստատեսության օգնությամբ ընթանում են նախաձեռնության հասարակական քննարկումներ:




























