Ռուսաստանի Մոսկվայի շրջանում երեք աղջիկներ միասին նետվել են գնացքի տակ: Խմբակային ինքնասպանության պատճառները դեռեւս հայտնի չեն: 

Ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 26-ին` մերձմոսկովյան Ռուսա քաղաքից ոչ հեռու: Ըստ նախնական տվյալների`15 տարեկան երեք աղջիկներ միտումնավոր նետվել են Օրսկից Մինսկ ընթացող գնացքի տակ, հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում անելով իրավապահ մարմիններին:

Աղջիկներին փրկել չի հաջողվել, նրանք տեղում մահացել են: Հարուցվել է քրեական գործ: