Հերթական խոշոր վթարն է տեղի ունեցել Հնդկաստանում: Երկրի հյուսիսում բեռնատարն ընկել է ձորը: Հաղորդվում է 16 զոհերի եւ 20 վիրավորների մասին:
Ըստ հնդկական լրատվամիջոցների տեղեկատվության` վթարը տեղի է ունեցել լեռնային Ջամու եւ Քաշմիր նահանգում: Բեռնատարը, որը մեծ թվով ուխտավորների էր տեղափոխում հնդկական լեռնային Ամարնաթխ վանք, դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը:
Ոստիկանությունն սկսել է ողբերգության պատճառների քննությունը:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Հնդկաստանը վթարների քանակով ռեկորդակիր երկրների տխուր ցուցակում է: Երկրի ճանապարհներին ամեն տարի 110 հազար մարդ է մահանում: Դրանց պատճառը ճանապարհների վատ վիճակն է, հատկապես գյուղական եւ լեռնային հատվածներում, ինչպես նաեւ հին մեքենաների մեծ թվաքանակը:


























