ԱՄՆ-ում պատերազմ են հայտարարել սինթետիկ թմրանյութերին. հատուկ գործողության շրջանակներում ձերբակալվել է 90 մարդ։ Ձերբակալություններն իրականացվել են ԱՄՆ 100 քաղաքներում։
Զանգվածային «որսի» շրջանակներում առգրավվել է 5 մլն. չափաբաժին թմրանյութ, 167 հազ. չափաբաժին սինթետիկ թմրանյութ եւ ավելի քան 35 մլն դոլար գումար։ Թմրանյութերի դեմ պայքարի դեպարտամենտի հաղորդագրության մեջ նշվում է, որ հատուկ գործողության արդյունքում «վերացվել է մի ամբողջ համակարգված կառույց, որը ոչ միայն արտադրում, այլեւ՝ տարածում էր թմրանյութեր», հայտնում է rbc.ru-ն՝ հղում անելով Reuters-ին։
Ներկայում սինթետիկ թմրանյութերը մեծ տարածում են գտել ԱՄՆ-ում՝ փոխարինելով ավանդական թմրանյութերին։




























