Չինաստանի արեւմտյան Գույչոու նահանգում փկարարները փլված ածխահանքից 53 հանքափորի են դուրս բերել:
Հանքահորում առաջին փլուզումը տեղի էր ունեցել հուլիսի 25-ին: Այն ժամանակ հողի տակ հինգ մարդ էր մնացել: Սկսվել է փրկարարական գործողությունը, սակայն հուլիսի 26-ին երկրորդ փլուզումն է տեղի ունեցել:
Նախապես հաղորդվել էր, որ 40 հանքափորներ հողի տակ են մնացել:
Վերջին տվյալներով` հուլիսի 27-ին փրկարարներին հաջողվել է փլատակների տակից 53 հանքափորների դուրս բերել, եւս հինգի որոնումները շարունակվում են, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով China Daily-ին:
Չինաստանի հանքարդյունաբերությունն աշխարհում ամենավտանգավորն է: Ամեն տարի երկրում հազարավոր մարդիկ են զոհվում: Վթարների մեծամասնությունը անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանք է:


























