Աշխարհի խոշորագույն Facebook սոցցանցի մաքուր կորուստը 2012թ. երկրորդ կիսամյակում կազմել է 157 միլիոն դոլար, այն դեպքում, երբ նախորդ տարվա համանման ժամկետում շահույթը կազմել էր 240 միլիոն դոլար: Այդկերպ, այս հաշվետու շրջանը 2.5 տարում առաջին կորուստներով եռամսյակն էր:

Ինչպես նշում է «Կոմսոմոլսկայա պրավդան»,  Facebook-ի առաջին եռամսյակային հաշվետվությունը հիասթափեցրել է ներդրողներին եւ շուկայական վերլուծաբաններին:

Facebook-ի ֆինանսական տնօրեն Դեւիդ Էմբերսմանը պնդում է, որ ընկերության կորուստները պայմանավորված են աշխատակիցներին ընկերության բաժնետոմսերի տեսքով  փոխհատուցումներ վճարելով եւ դրանք ձեռք բերելու տարբերակով, որոնք եռամսյակում կազմել են 1,1 մլրդ դոլար: Դրա հետ կապված, Facebook-ի ծախսերը կազմել են 1,93 մլրդ դոլար` նախորդ տարվանից քառապատիկ ավելի:

Բացի այդ, Facebook-ը երկրորդ եռամսյակում քառապատիկ ավելացրել է մարքեթինգի եւ վարչական կարիքների ծախսերը, իսկ արտադրանքների մշախման ծախսերը` գրեթե յոթնապատիկ: