Ամերիկյան Արիզոնա նահանգում փոքրիկ ինքնաթիռը դուրս է եկել օդանավակայանի թռիչքուղուց, ինչից հետո հրդեհվել է: Զոհվել է երեք մարդ:

Ինչպես հայտնում է CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ոստիկանությանը, միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 26-ին, Սեդոնա քաղաքի օդանավակայանում: Հեռուստաալիքի տվյալներով, Beech 60 մակնիշի ինքնաթիռը փորձել է թռչել, երբ բախվել է արգելապատնեշին:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, փրկարարները փլատակների տակից հանել են տղամարդու եւ երկու երեխայի դի:

Վթարված ինքնաթիռը պատկանում էր 53-ամյա նախկին թեթեւատլետ Պետ Պորտերին, ով օլիմպիական երկակի եւ ԱՄՆ ութակի չեմպիոն է: