Օդեսայի ափի մոտ` ծովում հայտնաբերվել են թունավոր վիշապ ձկներ: Ներկայումս արդեն կան այն ձկան թույնից տուժած մարդիկ:

Ձուկը ոսկեգույն է եւ մարգարտափայլ, եւ ընդհանուր առմամբ, նման է սեւծովյան ձկնատեսակներից մեկին: Ձուկը վնասում է մարդկանց իր փշերով: Սովորաբար ձուկը թաքնվում է ավազի մեջ, այս իսկ պատճառով մի քանի մարդ վնասվածք  է ստացել կանգնելով նրա վրա: Ձկան թույնից վերջույթները ուռչում են, եւ ողջ մարմնով տարածվում է ցավը: Երկար ազդեցության դեպքում թույնը կարող է անշարժացնել մարդուն, իսկ հազվադեպ դեպքերում` հանգեցնել մահվան, հայտնում է aif.ru-ն:

Հարավային ծովերի կենսաբանության ինստիտուտի Օդեսայի մասնաճյուղի տնօրեն Բորիս Ալեքսանդրովի խոսքով` վիշապ- ձուկը Սեւ ծովի ամենավտանգավոր բնակիչներից մեկն է: