Ինկերի ցեղախմբի 15-ամյա մի աղջիկ, ում զոհաբերել են 500 տարի առաջ եւ որին հայտնաբերել են 1999 թվականին հնագետները, տառապել է թոքերի ինֆեկցիոն հիվանդությամբ: Այդպիսի եզրակացության են եկել գիտնականները, այն բանից հետո, երբ անցկացրել են սպիտակուcների անալիզ: Գիտնականների կարծիքով` այդ անալիզը մի շարք առավելություններ ունի ԴՆԹ-ի սովորական անալիզի համեմատ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, «Կույս» կոչվող մումիայի հիվանդությունը հիշեցնում է տուբերկուլյոզ: Գիտnականները հույս ունեն, որ իրենց բացահայտումը կօգնի կանխել հին ժամանակների հիվանդությունների ի հայտ գալը մեր օրերում, ինչպես նաեւ կօգնի էլ ավելի լավ պայքարել գոյություն ունեցող հիվանդությունների դեմ:
Մասնագետները բացատրել են իրենց նոր մեթոդի առավելությունները: Նրանց խոսքով` ԴՆԹ-ի անալիզը ունի մի շարք թերություններ, մասնավորապես, նրա օրինակները հեշտությամբ ենթարկվում են աղտոտման: Նոր մեթոդը դուռ է բացում պատմության մի շարք գաղտնիքների վրա, գրում է Utro.ru-ն:




























