Նյու Յորքի ամենախիտ բնակեցված Բրուքլին շրջանում կայծակը հարվածել է բնակելի շենքին: Արդյունքում տանիքին հրդեհ է բռնկվել, որը հաշված ժամերի ընթացքում տարածվել է շենքով մեկ:
Նվազագույնը 23 մարդ վնասվածքներ է ստացել, գրում է NEWSru.com-ը:
Կայծակը հարվածել է տեղական ժամանակով ժամը 9:47-ին ( երեւանյանով`17:47): Հրշեջներից չորս ժամ է պահանջվել հրդեհը տեղայնացնելու համար:
Հաղորդվում է, որ տուժածների թվում հակահրդեհային ծառայության աշխատակիցներ կան, որոնցից մեկի վիճակն օրհասական է: Բացի այդ, գրեթե ամբողջությամբ այրվել են 18 բնակարաններ:


























