Հուլիսի 26-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները մի հողամասի զննությամբ, կիսակառույց շենքից հարեւանությամբ գտնվող ծաղկանոցում, հայտնաբերել են կանեփանման 30 թփեր՝ 3 կգ ընդհանուր կշռով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե տանտիրուհին հայտարարել է, որ ինքը տեղյակ է այդ թփերից եւ դրանք թողել է` տնային տնտեսությունում սերմերն օգտագործելու նպատակով:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: