Հուլիսի 26-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Լազոյի փողոցի թիվ 33 տան մոտ «ԶԻԼ-130-76» մակնիշի ավտոմեքենայի թափքից ցլիկն ընկել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վրա: «ԳԱԶ-3110»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հուլիսի 26-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Մաստարա-Զովասար ճանապարհի 1-ին կմ-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 26-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Գյումրի ճանապարհի 50-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետեւանքով 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Սեւան ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, շրջվել եւ ընկել ձորակը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:


























