Բնության գրկում հանգիստ նախընտրողները պետք է իրենց հետ ունենան առաջին բուժօգնության պարագաները պարունակող պայուսակ: Իսկ ծովափնյա հանգիստ նախընտրողներին սպառնում են ուլտրամանուշակագույն ճառագայթները, հետեւաբար պետք է ունենալ մի քանի արեւապաշտպան կրեմներ:Այս մասին այսօր` հուլիսի 27-ին հրավիրված ասուլիսին ասաց «Արմենիա» ՀԲԿ մաշկավեներոլոգ Կարեն Վարդանյանը խորհուրդներ տալով այն մասին, թե ինչպես կազմակերպել ամառային հանգիստը, հոգեբանական եւ առողջական խնդիրներից խուսափելու համար:

Մաշկավեներոլոգը նաեւ խորհուրդ տվեց, որ արեւայրուքը պետք է ընդունել մինչեւ 11.00-ն: Վերջինիս խոսքով, անհրաժեշտ է ծովում լողանալուց հետո լոգանք ընդունել: Իսկ երեխաներին խորհուրդ տվեց արեւայրուք չընդունել: