Հայաստանում հուլիսի 26-ին գրանցվել է  մարդու վրա օձի հարձակման նոր դեպք:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, օձի խայթման հետեւանքով Աշտարակի հիվանդանոց  է տեղափոխվել Ուջան գյուղի բնակիչ 1943 թվականին ծնված Հարություն Խաչատրյանը: Նրա վիճակը բավարար է: 

Նույն օրվա առավոտյան Երեւանի թիվ  121 մանկապարտեզի աշխատողների կողմից հաղորդում էր ստացվել մոտակայքում նկատված օձի մասին:  Ժամանած փրկարարները օձ չեն հայտնաբերել:

Նմանատիպ եւս մեկ հաղորդում  ստացվել էր  Մասիս քաղաքի 7-րդ փողոցի բնակիչների կողմից: Կանչով ժամանած փրկարարները հայտնաբերել էին օձին եւ նրան բաց թողել անվտանգ հեռավորությունում: