Հանգստի ընթացքում պատահական սեռական հարբերություններում պահպանակները զերծ կպահեն թե սեռավարակներից, թե անցանկալի հղիությունից: Այս մասին այսօր` հուլիսի 27-ին հրավիրված ասուլիսին ասաց «Արմենիա» ՀԲԿ մաշկավեներոլոգ Կարեն Վարդանյանը:
Վերջինիս խոսքով, սեռավարակների ամառային եւ ձմեռային ձեւեր չեն լինենում, սակայն տրոպիկական երկրներ հանգստի մեկնողների նկատմամբ մասնագետները առավել զգոն են, քանի որ այնտեղ կան հարուցիչներ, որոնք այստեղ չեն հանդիպում:
Մաշկավեներոլոգը սեռավարակներից պաշտպանվելու համար խորհուրդ տվեց զերծ մնալ մեկից ավելի զուգընկեր ունենալուց, իսկ, եթե լինում են պատահական սեռային հարբերություններ, առաջարկեց պահպանակներ օգտագործել թե սեռավարակներից, թե անցակալի հղիությունից խուսափելու համար:



























