Մաֆիոզական «Գամբինո» կլանի ղեկավար Ալֆոնս Տրուչին Նյու Յորքում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` շորթման, թմրանյութերի, ազարտային խաղերի, ինչպես նաեւ Քվինսում երկու սթրիփթիզ ակումբներ պահելու համար: Դատավճռի վերաբերյալ մեկնաբանության իրավունք ստանալով` մաֆիոզն ասել է. «Ձեզ չի հաջողվի պատվազրկել ինձ»:
Ինչպես The New York Daily News-ին վկայակոչելով հայտնում է BFM.RU-ն, հանցագործը սթրիփ-ակումբներում հարկադրաբար աշխատեցրել է ռուսաստանցի եւ այլ երկրների աղջիկներին, որոնց խաբեությամբ ԱՄՆ էին բերում մատուցող աշխատելու համար, այնուհետեւ հարկադրում զբաղվել մերկապարով եւ մարմնավաճառությամբ, թեեւ իրականում նրանց «ամուսինները» «Գամբինո»-ի համար աշխատող անձինք էին:
Տրուչին Արեւելյան ափին գործող մաֆիոզական կլանի ամենաերիտասարդ ղեկավարն է: Այժմ նա 35 տարեկան է: Երբ նա «գործի մեջ մտավ», ընդամենը 20 տարեկան էր: «Գամբինոն» ամերիկյան մաֆիայի խոշորագույն կլաններից է:
Տրուչին եւ հանցագործ ցանցի եւս 19 անդամներ ձերբակալվել էին 2011թ. նոյեմբերին: Նրանց շարքում նաեւ ԽՍՀՄ երկրների ներկաացուցիչներ կային:


























