Սանկտ Պետերբուրգում կանխվել է ասիական պետություններից ներգաղթածների միջեւ խմբակային կռիվը:

Սանկտ Պետերբուրգի Կալինայի շրջանում` Մենշիկոսկի պողոտայի բանջարեղենային բազայի մոտ, 2012թ. հուլիսի 26-ին միմյանց նկատմամբ ագրեսիվ տրամադրված 30 հոգուց բաղկացած խումբ է հավաքվել: Ուժեղացված հերթապահության եւ տարածքի ոստիկանության օպերատիվության շնորհիվ հասարակական կարգի կոպիտ խախտումներ չեն արձանագրվել:

Վեճը, որը կարող էր վերաճել զանգվածային ծեծկռտուքի, հաջողվել է կանխել, «Ֆոնտանկային» հաղորդել են ՆԳՆ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի ԳՎ-ից:

Ոստիկանական բաժանմունք բերման են ենթարկվել 10 քաղաքացիներ, որոնց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների մասին արձանագրություններ: