Վրաստանում ձերբակալվել է խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի «Դեմոկրատական շարժում` միացյալ Վրաստան» կուսակցության անդամ Զազա Սոպրոմաձեն:
Այսօր կայացած արտակարգ մամուլի ասուլիսում Բուրջանաձեն հայտնել է, որ հուլիսի 27-ին առավոտվա ժամը 4-ի սահմաններում Սոպրոմաձեի տուն են եկել քաղաքացիական հագուստով անձինք եւ «առանց որեւէ բացատրության ձերբակալել», գրում է «Նովոստի Գռուզիան»:
Բուրջանաձեն Վրաստանի քաղաքական բոլոր ուժերին կոչ է արել դատապարտել ճնշում գործադրելու նման դեպքերը:
Զազա Սոպրոմաձեն 2004 թվականից եղել է Վրաստանի սոցիալական ապահովագրման պետական հիմնադրամի տնօրենը: 2006 թվականի աշնանը նա ձերբակալվել էր կաշառակերությանմեղադրանքով: Այնուհետեւ դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ էր արձակվել:



























