Մեքսիկայում բանտարկյալների ընդվզումն ավարտվել է 28 մարդու մահով: Ըստ տեղական ոչ կառավարական կազմակերպությունների տվյալների` երեք շաբաթ շարունակվող ընդվզումը դաժանորեն ճնշվել է: Եւս 17 բանտարկյալներ վիրավորվել են: 

Տուժել են նաեւ բանտերում կարգուկանոնի պահպանման համար պատասխանատու 5 զինծառայողներ:

Ինչպես հայտնում է  «Կոմսոմոլսկայա պրավդան», հուզումներն սկսվել են դեռեւս հուլիսի սկզբին, երբ մի քանի բանտարկյալների մեղադրել էին 2012 թվականի մայիսին բանտային աշխատակազմի 25 մարդու սպանության մեջ:

Ամեն տարի մեքսիկական բանտերում շուրջ 300 մարդ է մեռնում: Պատճառներից մեկն այն է, որ 14 հազար մարդու համար նախատեսված մեքսիկական բանտերում իրենց պատիժն են կրում եռակի շատ` շուրջ 50 հազար բանտարկյալներ: