Թուրք վերլուծաբանները լրջորեն մտահոգված են Սիրիայում քրդերի ակտիվացմամբ` կարծելով, թե ստեղծված իրավիճակը կարող է քրդական պետության ձեւավորման սկիզբ լինել, այն դեպքում, երբ Թուրքիայի կառավարությունը որեւէ քայլ չի ձեռնարկում:

«Այն, ինչից մենք վախենում էինք տարիներ շարունակ, այսօր տեղի է ունենում ոչ կոմպետենտության  եւ սահմանափակ մտածողության պատճառով»,-կարծում է  CNNturk-ի գլխավոր խմբագիր, վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը:

Նրա խոսքով, որքան շատ Բաշար Ասադն իր ուշադրությունը կենտրոնացնի Դամասկոսի պաշտպանության վրա, այնքան շատ քրդերը հնարավորություն կունենան լցնել վակուումը, որը ձեւավորվել է Սիրիայի` Թուրքիայի հետ սահմանին: «Քաղաքական սխալ հաշվարկների պատճառով մենք կորցնում ենք հարցի լուծումը: Կամ էլ թուրքական կառավարությունն այնպիսի նուրբ շախմատային խաղ է կատարում, որը մենք ի վիճակի չենք հասկանալ: Եթե դա այդպես է, պատրաստ եմ ներողություն խնդրել: Եթե ոչ, ապա կշարունակեմ գոռալ, որ իմ երկիրը գտնվում է  բաժանման եզրին, եւ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-գրում է Բիրանդը «Hurriyet Daily News»-ում: