Սարատով-Երեւան  թռիչքը դադարեցվել է  վթարային  ցուցիչի միացման պատճառով: Դա տեղի է ունեցել նախօրեին`ժամը 16:30-ին:

Ինչպես «Վզգյլադ ինֆոյին» հայտնել է «Սարատովյան ավիաուղիներ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Յանյուշկինը, ինքնաթիռի թռիչքը 12 րոպե ուշացումով է կատարվել: Մոտ  100 կմ Սարատովից հեռանալուց հետո միացել է Յակ-42-ի  շարժիչի անսարքության ազդանշանային համակարգը:  

«Այժմ հանձնաժողով է աշխատում: Հստակ պատճառների մասին դեռեւս խոսել չեմ կարող: Ամենայն հավանականությամբ, դա ազդանշանի  սխալ  աշխատանքի հետեւանքն է եղել: Օդանավում ցնցում չի եղել, չի զգացվել, սակայն ցուցիչը ցույց է տվել, որ ցնցում է եղել», -նշել է Յանյուշկինը:

Անձնակազմը հետ վերադառնալու որոշում է կայացրել, հայտնել է ընկերության տնօրենի տեղակալը: Ըստ նրա` ինքնաթիռում եղել է 97 ուղեւոր: Վայրէջքից հետո նրանք Երեւան են ուղարկվել այլ  չվերթով, հաղորդում է  rosbalt.ru-ն: