Եկատերինբուրգում բժիշկները երկու տարեկան տղայի կոկորդից ձեռքի ափի մեծությամբ մեխ հանելու արտասովոր վիրահատություն են կատարել:
Ինչպես Եկատերինբուրգի տեղեկատվական պորտալին վկայակոչելով հայտնում է «Ուրալ Վեդոմոստին», տղան Մանկական քաղաքային թիվ 9 հիվանդանոց է տեղափոխվել Րեժ քաղաքից: Նա մեխը բերանը դրած վիճակում ընկել է, մեխն էլ խրվել է կոկորդը:
Վիրաբուժական բաժանմունքի բժիշկներին հաջողվել է վտանգավոր առարկան հանել` երեխայի առողջությանը նվազագույն վնաս հասցնելով: Այժմ բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում:



























