Հյուսիսային Կորեայում ստեղծվել է սեփական պլանշետը` «Աչխիմ» անվանմամբ («Առավոտ»): Այն ստեղծվել է Էլեկտրոնիկայի զարգացման  հյուսիսկորեական ընկերության կողմից, մեծ տարածում ունի տեղացի ուսանողների շրջանում, հայտնում է  Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):

7 մմ-անոց պլանշետը կշռում է 300 գ: Կառավարման համակարգերը եւ ծրագրերը հասանելի են կորեերենով, անգլերենով, չինարենով եւ ռուսերենով:  Մարտկոցը առանց լիցքավորման 5 ժամ է աշխատում, հայտնում է «Վզգլյադը»:

Այդ պլանշետի  օգտագործողը հասանելիություն է ունենում  կրթական նյութերին,  բառարաններին, գիտական տվյալներին: