«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 27-ին ամերիկյան դոլարի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407.25 դրամ: Երեկվա համեմատ դոլարի փոխարժեքը փոքր-ինչ բարձրացել է` 0.06 %-ով կամ 0.25 կետով: Այնուամենայնիվ` առայժմ վաղաժամ է խոսել ֆինանսական շուկայում կայունացման մասին:

Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 2.15 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում եւ վաճառվում է 405-408 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում այսօր եվրոն ամրապնդվում էր դոլարի նկատմամբ: Դրան նպաստել է Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագիի այն հայտարարությունն այն մասին, որ ամեն ինչ կանեն եվրոյի պահպանման եւ եվրոյի գոտու ամբողջականության համար: Կեսօրից հետո եվրոյին հաջողվել է գերազանցել 1.23 դոլար սահմանագիծը:

Դոլարն էժանացել է նաեւ Ռուսաստանի միջբանկային շուկայում` 1 դոլարն այսօր գնահատվում է 32.2131 ռուբլի: