Ասում են, թե «ՎԻԱ ԳՐԱ» խմբի երգչուհիների պայմանագրում բավական կոշտ պայմաններ են գրված, ոչ մի ամուսնություն եւ հղիություն որոշակի ժամանակահատվածի ընթացքում: Բայց չնայած դրան եռյակի անդամներից Սանտա Դիմոպուլոսը, ով համեմատաբար նոր է խմբում, պատրաստվում է ամուսնանալ: Գործարար Վլադիմիր Սամսոնենկոն նրան առաջարկություն է արել:
Նրանց սիրավեպի մասին տեղեկություններ էին հայտնվել դեռ տարվա սկզբին: Սանտան իր էջում հրապարակել էր Սամսոնենկոյի հետ Մալդիվներում եւ ԱՄԷ-ում հանգստի լուսանկարները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «ՎԻԱ ԳՐԱ»-ում կարիերայի համար նա որոշակի զոհողությունների է գնացել, իսկ խիտ ժամանակացուցյի պատճառով բավարար ուշադրություն չի կարողանում դարձնել 4-ամյա որդուն, ում այժմ դաստիարակում է Սանտայի նախկին ամուսինը` շոումեն Անդրեյ Ջեջուլան:
Ի դեպ, նա արդեն Facebook-ի իր էջում փոխել է ազգանունը եւ Սամսոնենկո է գրվում, իսկ ուկրաինական լրատվամիջոցներն ասում են, թե արդեն տեղափոխվել է սիրելիի տուն:




























