Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հերքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի սոցցանցը HTC-ի հետ համատեղ աշխատում է  Android հիմքով սեփական սմարթֆոնի ստեղծման վրա:

Ինչպես հայտնում է  RosInvest-ը, 2012 թվականի երկրորդ քառորդի աշխատանքների զեկույցով ներդրողների եւ լրագրողների առաջ ելույթ ունենալով` Ցուկերբերգը հնչեցրել է  Facebook-ի հին դիրքորոշումը սարքն ստեղծելու վերաբերյալ: 

«Շատ բաներ կան, որոնք դուք կարող եք անել այլ օպերացիոն համակարգերում, սմարթֆոնի ստեղծումը մեզ համար ոչ մի իմաստ չունի»: Facebook-ի նպատակը, ըստ ղեկավարի, առանձին սարքերի հետ աշխատանքը չէ, այլ խորապես համապատասխանեցումն արդեն գոյություն ունեցող բջջային պալտֆորմներին:  

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, մայիսի վերջին տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ  Facebook-ն  «իրենով էր արել» iPhone-ի եւ iPad-ի ստեղծողներին` սեփական սմարթֆոնի ստեղծման համար: