Երկարակեցության վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել են չինուհիները, ավելի ճիշտ` Հոնգկոնգի բնակչուհիները, որոնք երկրորդ հորիզոնական են մղել 26 տարի շարունակ վարկանիշը գլխավորող ճապոնուհիներին: Տղամարդկանց մեջ ամենաերկարակյացը շվեյցարացիներն են:
Երկրի կին քաղաքացիների կյանքի տեւողությունը 0,4 տարով կրճատվելու մասին հայտարարել է Ճապոնիայի առողջապահության նախարարությունը: Գերատեսչության տվյալներով, այժմ ճապոնացի կանանց միջին տարիքը կազմում է 85,9 տարի, իսկ Հոնգկոնգի բնակչուհիների միջին տարիքը` 86,7 տարի:
Ճապոնուհիների կյանքի տեւողության նվազումը գերատեսչությունը պայմանավորել է 2011թ. աղետով, նաեւ ինքնասպանությունների թվի աճով:
Ճապոնացի տղամարդիկ վարկանիշում զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը:




























