Իսրայելի տեղեկատվության եւ սփյուռքի նախարար Յուլի Էդելշտեյնը մտադիր է ժամանել Հարավային Կովկաս: Այցը կայանալու է օգոստոսի վերջին:
Ինչպես IzRus կայքին հայտնել է Երեւանի դիվանագիտական աղբյուրը, նախարարն այցելելու է Հայաստան եւ Վրաստան: Նախնական տեղեկություններով, նրան ուղեկցելու է «պրոֆիլային պետական գերատեսչություններից մեկի ղեկավարը»: Նախարարի խորհրդական Թինա Լանդսմանը հաստատել է այցի փաստը:
Էդելշտեյնը ծրագրում էր Երեւան այցելել դեռ 2011թ. մայիսին, սակայն այցը չէր կայացել տեխնիկական պատճառներով:
Ըստ աղբյուրի, պաշտոնական Երեւանը շահագրգռված է կառավարող կուսակցությունից նախարար Էդելշտեյնի հետ հարաբերություններով, քանի որ Կնեսետում հայամետ լոբբիի դիրքերը զգալիորեն թուլացել են:




























