Վրաստանում ամերիկյան կողմի աջակցությամբ ընթանում են զինված ուժերի հրամանատարաշտաբային «Դիդգորի-2012» զորավարժությունները:
Ինչպես հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինը, զորավարժությունների սցենարը ենթադրում է տոտալ պաշտպանության պայմաններում տարբեր տեսակի զորքերի համակարգված գործողություններ: Զորավարժություններին ընդգրկված է նաեւ Ազգային գվարդիան, որը պատասխանատու է ռեզերվի մոբիլիզացման համար:
Զորավարժությունները միաժամանակ անցկացվում են արեւելյան եւ արեւմտյան Վրաստանում: Զորավարժություններին հետեւում է ԱՄՆ փոխծովակալ Մայքլ Մոնտգոմերին:




























