Իստրայի քաղաքային դատարանը կալանավորել է Մոլդովայի բնակիչ Վադիմ Գրիգորյանին, ով կասկածվում է Մերձմոսկվայում 20-ամյա երկու աղջիկների սպանության մեջ: Դատարանը բավարարել է քննության միջնորդությունը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հուլիսի 14-ին Իստրայի շրջանի Կուչի գյուղի մոտ` անտառում գտել էին երկու աղջիկների դիակները: Նրանց երկուսին էլ խեղդել էին:

Քննիչները տաք հետքերով գտել են կասկածյալին: Նա Մոլդովայի բնակիչ, 24-ամյա Վադիմ Գրիգորյանն է: Նա իր մեղքը չի ընդունում, սակայն դատաբժշկական փորձաքննության տվյալներով, հաստատվել է, որ մեղսակից է բռնաբարությանն ու սպանությանը: