«Պատուհան դեպի Եվրոպա» 20-րդ հոբելյանական կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի հիմնական մրցույթի ժյուրին գլխավորելու է ռեժիսոր ռոման Բալայանը: Փառատոնն ավանդույթի համաձայն կայանալու է Վիբորգում` օգոստոսի 12-19-ը:

Բալայանը փառատոնի բազմակի դափնեկիր է եւ մի ամբողջ շարք հայտնի ֆիլմերի ռեժիսոր:

«Ես դժվարությամբ համաձայնվեցի մասնակցել ժյուրիին, քանի որ չեմ սիրում դատել գործընկերներին: Ամեն դեպքում ինչ-որ մեկը կնեղանա եւ կմտածի, թե մենք պայմանավորվել ենք: Սա միակ փառատոնն է, որտեղ ես ֆիլմեր եմ դիտում»,- ասել է ռեժիսորը «ՌԻԱ Նովոստի»-ին: