Իսպանիայում գործազրկության մակադարկն այս տարվա երկրորդ եռամսյակում աճել է 0,2 տոկոսով եւ կազմել 24,6 տոկոս: Սա 1976թ. երկրի ժողովրդավարացումից հետո գործազրկության առավելագույն մակարդակն է: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի ազգային վիճակագրական ինստիտուտը:
2012թ. առաջին եռամսյակում գործազրկությունը կազմել է 24,4 տոկոս: Ընդ որում, Reuters-ի հարցված վերլուծաբանները կարծում էին, որ գործազրկությունը կկազմի 24,9 տոկոս:
Տվյալները վկայում են, որ գործազուրկների թիվը հասել է 5,7 միլիոնի:



























