Ամերիկյան Նյու-Մեքսիկո նահանգի Ռուիդոզո քաղաքում հնարամիտ կինը փրկել է թակարդն ընկած երեք արջուկների` աղբարկղի մեջ աստիճան իջեցնելով:
Ինչպես հաղորդում է բրիտանական «The Daily Telegraph»-ը, երեք սեւ քոթոթներին հաջողվել էր աբցել աղբարկղի կափարիչը, սակայն, ներսում հայտնվելով, նրանք չէին կարողացել դուրս գալ:
Շիրլի Շենկն ու նրա ամուսին Թոմն օգնության էին եկել` լսելով արջուկների աղաղակները: Թոմը մեքենան մոտեցրել է աղբարկղին, իսկ կինը աստիճան իջեցրել, որով արջուկները դուրս էին եկել եւ միացել մորը:


























