Նորաձեւությունը տարիք եւ սահմաններ չի ճանաչում: Այս ճշմարտությունը եւս մեկ անգամ հաստատել է նորաձեւության  «Lanvin» բրենդը, որն իր նոր գովազդային արշավին հրավիրել է 82-ամյա պարուհի Ժակլին Մերդոկին:

«Lanvin»-ը ներկայացրել է աշուն-2012 հավաքածուն` 18-80 տարեկան իրական մարդկանց մասնակցությամբ: Հատկապես զարմացրել է իմիջային ֆոտոշարքը գեղեցիկ, սլացիկ տարեց կնոջ մասնակցությամբ: Պարզվել է, որ բրենդի նոր դեմքը 82-ամյա պարուհի Ժակլին Մերդոկն է, հաղորդում է afisha.mail.ru-ն:

«Ես «Apollo» թատրոնում որպես պարուհի հանդես եմ գալիս 17 տարեկանից: Մի քանի տարի առաջ մի երիտասարդ փողոցում մոտեցավ եւ ցանկացավ ինձ լուսանկարել` ասելով, որ իր կայքում տեղադրում է նորաձեւությանը հետեւող տարեց մարդկանց լուսանկարներ: Որոշ ժամանակ անց նա զանգեց ինձ եւ ասաց, որ  «Lanvin»-ը մանեքենուհիներ է փնտրում գովազդային արշավի համար»,-պատմել է տարեց կինը: