Նյու Յորքի Իսթ-Ռիվեր գետն ափ է դուրս նետել հանելուկային կենդանու դի, ինչը լայն քննարկումների առարկա է դարձել` արդյոք շան, խոզի, թե այլ, անծանոթ կենդանու դիակ է: Այդ մասին հայտնում է բրիտանական «The Daily Telegraph»-ը:

«Հրեշին» գտել են լուսանկարել է սիրողական լուսանկարիչը, ով զբոսնում էր Բրուքլինի կամրջով:

Առաջին հայացքից թվում է, թե կենդանին տռզած խոզ է, եւ այդ վարկածն է պնդում Նյու Յորքի այգիների վարչությունը, սակայն ավելի մոտ դիտելիս երեւում է, որ կենդանին ոչ թե չանչեր, այլ մատներ ունի: Օնլայն տեսաբանները կարծում են, որ դա շուն է կամ, ավելի վատ, ահռելի առնետ: Նույնիսկ կասկածներ են հնչել, թե այդ կենդանին կառավարական կենտրոնի փորձանմուշներից է:

Սակայն Նյու Յորքի այգիների վարչությունը չի պատրաստվում փոխել իր պնդումը: «Դա խոզ է, որ մնացել է պիկնիկից, մենք ենք այն շպրտել»,- ասել է վարչության ներկայացուցիչը: