2012թ-ին «Deno Gold»-ը նախատեսում է 18 – 20մլն ֆունտ ցինկ եւ  2.9 – 3.2 մլն ֆունտ պղնձի խտանյութ արդյունահանել: Այս մասին  նշվում է կանադական «Dundee Precious Metals» (Deno-ի մայր ձեռնարկությունը) ընկերության 2012 թ. առաջին եռամսյակի հաշվետվության մեջ:

Ընկերությունը պատրաստվում է  նաեւ 25 – 28հազ. ունցիա ոսկու խտանյութ  եւ 473 – 526 հազ. ունցիա արծաթի խտանյութ արտադրել:«Deno Gold»-ը Սյունիքի մարզում  շահագործում է Շահումյանի հանքավայրը: Ընկերության ակտիվներն առաջին եռամսյակում կազմել են 146.7 մլն դոլար:Հիշեցնենք, որ 2011թ-ին ընկերությունն արտադրել է 20 մլն ֆունտ (9072 տոննա) ցինկ, 3 մլն ֆունտ  (1361 տ) պղինձ, 26.99 հազ. ունցիա ոսկի եւ 519.1 հազ. ունցիա արծաթ: 2011 թ. ընկերությունը արդյունահանել է մոտ 582 հազ. տոննա հանքաքար, իսկ 2012 թ-ին ծրագրված ծավալը կազմում է  550 – 610 հազ. տոննա:2011թ. առաջին եռամսյակում ընկերությունն արդյունահանել է 131 հազ. տոննա հանքաքար եւ արտադրել է 1 445տ պղնձի-ոսկու-արծաթի խտանյութ ու 3 358 տոննա ցինկի-ոսկու-արծաթի խտանյութ: 2011թ. առաջին եռամսյակի համեմատ հանքաքարի արդյունահանումն աճել է 5.9%-ով,  խտանյութի արտադրությունը փոքր-ինչ նվազել է. պղնձինը` 12.2%-ով, ցինկինը` 7.8%-ով: Նվազել է նաեւ խտանյութի իրացումը. պղնձինը` երկու անգամ ( 1836-ից մինչեւ 927տ), ցինկինը` 20.6%-ով` մինչեւ 3 586տ: Պղնձի խտանյութի ծավալի նվազման պատճառը պղնձաձուլարանների մատակարարումների ուշացումներն էին` դրանցում կապարի պարունակության հետ կապված:

Այդ կապակցությամբ ընկերությունը ծրագրում է  կազմակերպել կապարի խտանյութի արտադրություն: Սրա համար 2012թ. երրորդ եռամսյակում ընկերությունը նախատեսում է կապարի հանքաքարի մշակման ցիկլ ունենալ:2012թ. առաջին եռամսյակում ընկերության հասույթը կազմել է 11.7 մլն դոլար կամ 6.1 մլն դոլարով քիչ 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ` հիմնականում խտանյութերում մետաղների պարունակության նվազման, ինչպես նաեւ պղնձի եւ ցինկի միջազգային գներով պայմանավորված:2012 թ. առաջին եռամսյակում  հանքավայրում սկսվել է հետազոտական հորատման հաջորդ փուլը: Հետազոտությունը կատարվում է արդյունահանման փակ մեթոդից բացի անցման վերլուծության, ինչպես նաեւ խորհրդային շրջանում գնահատված պաշարներին ճշգրտման համար:Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր «Dundee Precious Metals» գործադիր տնօրեն Ջոնաթան Գուդմենը, նախագծի նախնական հիմնավորումը նախատեսվում է  ավարտել  2012թ. երրորդ եռամսյակում: