«Առավոտ»-ը գրում է, որ 2012թ. հունվարի 18-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ Վլադիմիր Վանեսյանի տնից գողացել էին 37 միլիոն դրամ գումար եւ 25 հազար դոլարին համարժեք ոսկեղեն:

«Այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1. կետով:

Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ այս գործով ձերբակալվել են ծագումով Բերդից, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Կորյուն Վազգենի Ալավերդյանը եւ Վանաձորի բնակիչ Մասիս Վրեժի Խաչատրյանը, Վանաձորի մեկ այլ բնակչի` Վահե Հովհաննեսի Թումանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված: Քրեական գործի քննությունը շարունակվում է»: