Տատու մականունով հնգամյա որձ գորիլան խաղի ընթացքում պատահաբար կախվել է: Դեպքը տեղի է ունեցել Պրահայի կենդանաբանական այգում:
Կենդանաբանական այգու տնօրեն Միրոսլեւ Բոբեկը բացատրել է, որ դա ամենաողբերգական իրադարձություններից է, որը տեղի է ունեցել 2002 թվականի օգոստոսի ջրհեղեղից ի վեր, հայտնում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը:
Ըստ կենդանաբանական այգու աշխատողների`Տատուն պատահաբար կախվել է խաղի ժամանակ: Մյուս գորիլաները ոչ մի կերպ չեն ցանկացել լքել նրան, նրանց կարողացել են քշել միայն ջրի ուժեղ շիթի շնորհիվ:


























